Խորհրդարանին թեժ շաբաթ է սպասվում․ Հրապարակ
copy image url

Խորհրդարանին թեժ շաբաթ է սպասվում․ Հրապարակ

Մամուլ 1 տարի առաջ - 08:50 05-12-2023
Հրապարակ օրաթերթը գրում է․

Այսօր մեկնարկում է Ազգային ժողովի այս նստաշրջանի վերջին հերթական նիստը: Սակայն, սովորույթի համաձայն, իշխանությունը մինչեւ տարեվերջ արտահերթ նիստեր կգումարի։

Խորհրդարանին բուռն, եթե չասենք թեժ շաբաթ է սպասվում` շուրջ 3 տասնյակ օրակարգային հարցերի թվում է պետական բյուջեի նախագծի քննարկման շարունակությունը, որին կմասնակցի նաեւ Նիկոլ Փաշինյանը։ Տեղի կունենա 5 ընտրություն՝ Հաշվեքննիչ պալատի անդամի, Կոռուպցիայի կանխարգելման, Մրցակցության պաշտպանության, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամների թափուր տեղերի, ինչպես նաեւ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործություններ քննող դատավորի թափուր տեղի համար:

Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունները Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածու են առաջադրել Մանվել Բադալյանին` Քաղծառայության խորհրդի նախկին նախագահին։

Ամենից շատ դիտված