«Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը ֆեսբուքյան իր էջում գրել էր՝ «Արաբկիր, Կոմիտաս պողոտա: Անդունդ Երևանի կարևոր պողոտաներից մեկում: Փորում են ու փորում»։
Oragir.News-ը կապ հաստատեց Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանի հետ․
«Այդ հատվածում կառուցվում է մեծ այգի՝ շատրվաններով, հանգստի գոտիներով, ինչպես նաև երկհարկանի շինություն է լինելու, որը լինելու է առևտրի գոտի, որտեղ լինելու են կինոթատրոն, տարբեր ժամանցի վայրեր։ Ծրագիրը իրականացնում է մասնավորը»,- ասաց նա։
Քաղաքապետարանի մամուլի խոսնակը տեղեկացրեց նաև, որ շինարարություն իրականացնողի անունը կհայտնի վաղը։