Լինի նոր զարգացում՝ կտեղեկացնենք․ ԱԳՆ-ն նոր  մեկնաբանություն չունի «Մարգարայի» բացման թեմայով
copy image url

Լինի նոր զարգացում՝ կտեղեկացնենք․ ԱԳՆ-ն նոր մեկնաբանություն չունի «Մարգարայի» բացման թեմայով

Ներքին 1 տարի առաջ - 19:51 04-12-2023
««Մարգարա» սահմանային անցակետը պատրաստ է շահագործման, և հայկական կողմն ակնկալում է թուրքական կողմից ևս դրական ազդակներ ստանալ երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար սահմանը բացելու վերաբերյալ»,- երեկ լրատվամիջոցներից մեկին հայտնել էին ԱԳՆ-ից։

Oragir.News-ը ևս փորձեց կապ հաստատել Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանի հետ և պարզաբանում ստանալ, թե ՀՀ-ն ինչ սպասելիքներ ունի՝ «երրորդ երկրների քաղաքացիների» համար սահմանը բացելով։

«Հարցին ԱԳ նախարարն անդրադարձել է նոյեմբերի 30-ին Սկոպյեում՝ ԵԱՀԿ նախարարական համաժողովի ելույթում: Այս պահին նոր մեկնաբանություն չկա: Լինի նոր զարգացում և անդրադարձ՝ կտեղեկացնենք»,- նշված է ԱԳՆ խոսնակի պատասխան գրության մեջ։

Հիշեցնենք, որ նախարար Արարատ Միրզոյանը, ելույթ ունենալով Սկոպյեում կազմակերպված ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովում, ակնարկել է, որ կամուրջը կարող է բացվել մոտ ապագայում։

«Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը ևս վճռորոշ կարևորություն ունի։ Ինչպես տեղյակ եք, մենք համաձայնություն ենք ձեռք բերել բացել ցամաքային սահմանը 3-րդ երկրների և դիվանագիտական ​​անձնագրեր կրող՝ Հայաստանի և Թուրքիայի քաղաքացիների համար, ինչը վերահաստատվել է նախարար Ֆիդանի կողմից հոկտեմբերի 23-ի մեր երկկողմ հանդիպման ժամանակ: Եվ նույնիսկ հստակ ժամկետներ են նշվել՝ նկատի ունենալով առաջիկա շաբաթները, և հուսով ենք, որ մոտ ապագայում մենք կյանքի կկոչենք այս առաջին, սակայն բավականին շոշափելի քայլը»,- ասել է նախարարը։