Ավտոբուսների խնդիրը՝ անեծքի, վիճաբանության և ծեծկռտուքի պատճառ Երևանում
copy image url

Ավտոբուսների խնդիրը՝ անեծքի, վիճաբանության և ծեծկռտուքի պատճառ Երևանում

Ներքին 1 տարի առաջ - 17:50 04-12-2023
Երևանյան փողոցների խցանումներն օր օրի նյարդային իրավիճակ են ստեղծում ոչ միայն քաղաքացիների, այլև՝ վարորդների համար, ովքեր կամա թե ակամա «մեղավորներն» են ստեղծված իրավիճակի։

Երևանի փողոցներում ամեն օր առավոտյան և երեկոյան ժամերին կիլոմետրերով ձգվող խցանումները պատճառ են դառնում, որպեսզի հանրությունը ներկա լինի տարբեր «բեմադրությունների»՝ սկսած վիճաբանություններից մինչև ծեծկռտուքներ։

«Ամեն օր նույն տհաճ պատկերն է։ Քիչ է, որ ավտոբուսներում ասեղ գցելու տեղ չկա, մյուս կողմից էլ՝ լույսը չբացված պետք է տնից դուրս գալ, որպեսզի հասնել աշխատանքի, կամ երեխային հասցնել դպրոց»,- բողոքում է 99 համարի սավտոբուսի ուղևորներից մեկը։

Նույն ավտոբուսի մեկ այլ ուղևոր էլ մեղադրում էր վարորդին՝ 100 դրամի համար, լեփ-լեցուն ավտոբուսը կանգնեցնելու և ուղևորներ վերցնելու համար․

«Պակաս վրդովված չէր նաև վարորդը, ով ավտոբուսը կանգնեցրեց քաղաքապետարանի դիմաց և ասաց՝ ձեններդ կտրեք և անիմաստ մեզ մի մեղադրեք, փոխարենը ձեր բողոքները հղեք քաղաքապետարանին․առավոտ ժամը 6-ից սոված-ծարավ քշում ենք, որ գոռա՞ք մեզ վրա։ Մեկն անիծում ա, թե մեռնեք դուք, մյուսն ասումա՝ ռույլը փորդ մտնի, ինչքա՞ն կարելի է անեծք ուտել։ Մենք ինչ մեղավոր ենք, որ ավտոբուսները քիչ են, եղածն էլ ժամերով ստիպված է կանգնել խցանումների մեջ։

Որպես Երևանի բնակիչ, որը օգտվում է հասարակական տրանսպորտից, քաղաքային իշխանությանը, մասնավորապես Տիգրան Ավինյանին մի բան եմ ուզում ասել։ Պարոն Ավինյան, ասում էիր՝ ասեք, կանենք։ Մեռանք ասելով, որ տրանսպորտի վիճակն ահավոր է, մի լուծում տվեք, ինչու՞ չեք անում»։

Ձեզ գուցե հետաքրքրի