Վերջնական քանդեք, որ նոր մարդիկ չգան ապրեն. Ավինյանը՝ Արցախի փողոցի վթարային շենքերի մասին

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 11:01 04-12-2023
2023 թվականը ներառյալ ունենք 4-րդ աստիճանի վթարայնության 14 շենք:

Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասել է Շինարարության և բարեկարգման վարչության պետ Խորեն Գրիգորյանը:

«Կենտրոնում՝ 1, Էրեբունիում՝ 1, Շենգավիթում՝ 5, Աջափնյակում՝ 5, Ավանում՝ 1, Քաղաքեռ-Զեյթունում՝ 1:

3-րդ աստիճան վթարայնություն ունեցող շենքերի թիվը 107 է: Աջափնյակում՝ 36, Արաբկիրում՝ 5, Ավանում՝ 1, Կենտրոնում՝ 13, Շենգավիթում՝ 25, Մալաթիա-Սեբասիտիայում՝ 5, Էրեբունիում՝ 16, Քանաքեռ-Զեյթունում՝ 3, Նոր Նորքում՝ 2, Նուբարաշենում՝ 1»,- ասել է նա:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նոր հանձնարարական տվեց Շինարարության և բարեկարգման վարչությանը:

«Մենք այս վերջերս 40-ից ավել բնակարան հանձնեցինք տարբեր վթարային շենքերի բնակիչների, և հիմնականում դա Արցախի նրբանցքի շենքերն էին: Հենց այդ մարդկանց ամբողջական տեղափոխումը լինի, խնդրում եմ անպայմանորեն կազմակերպել այդ շենքերի քանդումը, վերջնական քանդենք այդ 4-րդ կարգի վթարային շենքերը, որ նորից մարդիկ չգան ապրեն ու նույն ցիկլի մեջ չմտնենք:

Չստացվի ևս 3 հոգի եկել ապրում է այդ շենքում, եկեք այս մարդկանց խնդիրն էլ լուծենք, դրա համար բոլորին տեղափոխենք, ու տեղափոխելու հաջորդ օրը միանգամից քանդենք շենքերը, թող գնան պատմության գիրկը»,- ասաց նա:

Ամենից շատ դիտված

19:27 «Հայկական ավիաուղիներ»-ի օդանավերը հանձնվել են թուրքական Southwind Airlines-ին․ Հետք
22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին