Արարատ Միրզոյանը «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ներկայացրել է Շվեյցարիայի և Նորվեգիայի ԱԳ նախարարներին
copy image url

Արարատ Միրզոյանը «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ներկայացրել է Շվեյցարիայի և Նորվեգիայի ԱԳ նախարարներին

Ներքին 1 տարի առաջ - 13:17 03-12-2023
ԵԱՀԿ 30-րդ նախարարական համաժողովի շրջանակում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը գործադիր և օրենսդիր ճյուղերի գործընկերների հետ հանդիպումների ժամանակ մանրամասներ է ներկայացրել Հարավային Կովկասի համար և դրա սահմաններից դուրս Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի առավելությունների մասին: Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Նախագիծը ներկայացվել է, մասնավորապես, Շվեյցարիայի Համադաշնության արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսին, Նորվեգիայի ԱԳ նախարար Էսպեն Բարթ Այդին և ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումային։