Հայաստանն ու Արաբական Միացյալ Էմիրությունները կհամագործակցեն կիբեռանվտանգության ոլորտում
copy image url

Հայաստանն ու Արաբական Միացյալ Էմիրությունները կհամագործակցեն կիբեռանվտանգության ոլորտում

Ներքին 1 տարի առաջ - 19:05 02-12-2023
Հայաստանն ու Արաբական Միացյալ Էմիրությունները կհամագործակցեն կիբեռանվտանգության ոլորտում։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից հայտնում են, որ ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (ԿՓՇԿ) 28-րդ համաժողովի շրջանակում կողմերը «Կիբեռանվտանգության ոլորտում համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիր են ստորագրել:

Հուշագիրը հայկական կողմից վավերացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, ԱՄԷ կողմից՝ ԱՄԷ կառավարության Կիբեռանվտանգության խորհրդի ղեկավար Մուհամմեդ Համադ Ալ Քուվեյթինը:

Փաստաթուղթը ստորագրվել է մեկուկես տարի տևած բանակցությունների արդյունքում։