Նոյեմբերի 28-ին խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Աչաջուր գյուղի բնակիչ, 42-ամյա Հրանտ Ղալթախչյանը ոստիկանությանն ահազանգել է, որ նոյեմբերի 27-ից 28-ը իրեն պատկանող Audi A4 մակնիշի ավտոմեքենայից գողացել են 1 մլն 320 հազար դրամ, 2450 դոլար և 120 հազար ռուբլի:
Հ. Ղալթախչյանը հայտնել է նաև, որ ավտոմեքենայի դռները բաց են եղել:
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ըստ տեղեկության՝ Հ. Ղալթախչյանը հայաստանյան հայտնի բանկերից մեկի՝ Իջևանի մասնաճյուղի նախկին կառավարիչն է:
Մանրամասները՝
սկզբնաղբյուր կայքում: