Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանումը սեփական ոտքին կրակելու նման բան կլինի: Այս մասին հայտնում է Վրաստանի Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայությունը։
«Եթե այսօր Ռուսաստանի որևէ ներկայացուցիչ հայտարարի, որ արևը ծագում է արևելքում, մենք դրա՞ն էլ պետք է հակաճառենք։
Այն, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանումը սեփական ոտքին արձակած կրակոց կլինի, գիտեն բոլորը՝ թե Վրաստանի քաղաքացիները, և թե մեր օտարերկրյա գործընկերները», -ասել է Պապուաշվիլին։