Թուրքերը մտել էին քաղաք, բամբիտ էին անում, հույս չունեինք, որ դուրս կգանք. արցախցի

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:30 30-11-2023
«Պատմելու բան չէ, թե ինչերի միջով ենք անցել, ինչ զրկանքների միջով են անցել մեր երեխաները։ Ծնողի համար ահավոր փիս բան ա, երբ տեսնում է, թե ոնց է երեխեն կիսասոված քնում, 10 ամիս երեխոցը խաբում էինք, մենք ներքուստ հավատում էինք, որ հեսա ճանապարհը կբացվի, լավ կլինի ամեն ինչ, բայց ինչ լավ լինել, թուրքը մտավ մեր տները»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է Արցախից բռնիտեղահանված 61-ամյա Արեգա Ղահրամանյանը, ով 7 հոգանոց ընտանիքի հետ այժմ Շիրակի մարզում է ապրում։

Տիկին Արեգան ասում է՝ սեպտեմբերի 19-ին գործ էին անում, երեխաներն էլ դասի էին, երբ պատերազմը սկսվեց։ Առանց խուճապի մատնվելու պատսպարվել են նկուղում։

«Բամբիտ էին անում, վախեցած էինք և հույս էլ չունեինք, որ այնտեղից դուրս կգանք, որովհետև 4 կողմը փակ էր, Արցախը շրջափակման մեջ էր։ Հետո ասացին, որ դուրս պիտի գանք մեր տներից, ժողովուրդը իրար մեջ պանիկա գցեցին, մենք էլ հանուն երեխոնց դուրս եկանք, թուրքերը մտել էին քաղաք, էլ մնալ չէր լինի։ Ամսի 26-ին մենք դուրս եկանք Ստեփանակերտից։ 90-ականների կռիվներին, որ բահերով էինք կռվում էդքան վախեցած չէինք, ինչքան էս պատերազմի ժամանակ»,- պատմում է արցախցի կինը։

Արեգա Ղահրամանյանն ասում է՝ պատրաստ է նորից գնալ Ստեփանակերտ, բայց պայմանով, որ այնտեղ թուրքեր չլինեն։ Չի նեղվում ամեն ինչ սկսել զրոյից, ասում է` էստեղ ես հյուր եմ, տանը չեմ։

Մանրամասները`տեսանյութում

Ամենից շատ դիտված

19:27 «Հայկական ավիաուղիներ»-ի օդանավերը հանձնվել են թուրքական Southwind Airlines-ին․ Հետք
22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
15:54 Արցախի կորստից, ըդքան երեխու զոհվելուց ըդպես չխառնվան իրար, ինչքան էս ընտրություններին. Գյումրիի քաղաքապետ
18:00 Ըստ էության․ Տեղական ինքնակառավարման մարմինների առաջարկվող օրենքն ավելի վատն է
17:50 Ով փող ունի, նա է գնումներ կատարում․ Զատիկի եռուզեռը՝ շուկայում
17:43 Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Սուրբ Հարության տոնի կապակցությամբ
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
15:46 Ինչքան էլ տարբեր լինենք, միասնական ու դեմ ենք դավաճանական պահվածքին. Կարեն Սիմոնյանի պատասխանը` Սարիկ Մինասյանին