Գրիգոր Մինասյանի բախտը չբերեց․ նախաքննությունն ավարտվել է․ փաստաբան
copy image url

Գրիգոր Մինասյանի բախտը չբերեց․ նախաքննությունն ավարտվել է․ փաստաբան

Ներքին 1 տարի առաջ - 07:28 30-11-2023
Փաստաբան Արսեն Դավթյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Քիչ առաջ նայեցի Petros Ghazaryanի հարցազրույցը արդարադատության նախարար Grigor Minasyanի հետ։

Պետրոսը Մինասյանին հիշեցնում է, որ մարդիկ երկու ամիս կալանավորված են եղել ընդամենը ոստիկանի ցուցմունքով։ Գրիգոր Մինասյանը Պետրոս Ղազարյանին հորդորում է չկրկնել սխալը և առանց քրեական գործի նյութերին ծանոթ լինելու չանել այդպիսի պնդումներ։ Իսկ նյութերը, Գրիգորի համոզմամբ, նախաքննական գաղտնիք են և իրենցից որևէ մեկը տեղյակ չէ դրանից ու չի կարող ասել, թե ինչ–ինչեր կան այդեղ։

Գրիգոր Մինասյանիի բախտը չբերեց, քանի որ նա հույս ուներ, թե այդ գործի նախաքննությունը դեռ այնքան կերկարի, որ բոլորը կմոռանան դրա մասին։ Իսկ նախաքննությունն արդեն շուրջ 10–ն օր է ավարտվել է և մենք, այդ գործով պաշտպաններս, ստացել են քրեական գործի ամբողջ նյութերը։

Եվ քանի որ արդեն ավարտվել է նախաքննությունը, նյութերը դարձել են հանրամատչելի, հիմա կհրապարակեմ այն ապացույցները, որոնց շնորհիվ, օրինակ՝ Tatevik Virabyanը երկու ամիս անցկացրեց բանտում։ Այսպես, այդ ապացույցները թվով երեքն է, բայց իրականում՝ միայն մեկը (կցում եմ)․

1) Ոստիկանի ցուցմունք այն մասին, թե Տաթևը պլաստմասայե տարրայով հարվածել է ոստիկանի գլխին, որի համար էլ Տաթևին ձերբակալել են։

** Ամբողջ նախաքննության ընթացքում այդպես էլ չգտնվեց այն ոստիկանը, որի գլխին իբր Տաթևը հարվածել էր պլաստմասայե տարրայով:

2) Այդ նույն ոստիկանի մասնակցությամբ տեսագրության զննություն, որի ընթացքում այդ նույն ոստիկանը ճանաչում է Տաթևին, որը տեսագրության մեջ ապտակում է ոստիկանի։

** Այդ նույն տեսագրության մեջ լսվում է, թե ինչպես է ոստիկանը լկտի հայհոյանք հնչեցնում հավաքի մասնակիցների հասցեին, որին ի պատասխան Տաթևը մեկ ապտակ է հասցնում լկտի ոստիկանին։

3) Մեկ տեսագրություն, որտեղ երևում է, թե ինչպես է Տաթևը երեք անգամ պլաստմասայե շիշ նետում ոստիկանների ուղղությամբ։

** Իրականում տեսագրության մեջ միայն մեկ շիշ է։ Իսկ այն հանգամանքը, թե շիշը նետել է ոստիկանների ուղղությամբ՝ ընդհանրապես չի երևում։

Այսպիսով, հաստատված փաստ է, որ դատարանը Տաթևին երկամսյա կալանքի տակ պահեց բացառապես մեկ ոստիկանի ցուցմունքով։ Տաթևին վերաբերվող այլ «ապացույցներ», թե իբր վերջինս մասնակցել է զանգվածային անկարգության, որի ընթացքում բռնություն է գործադրել՝ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ։

Դրանով էլ պայմանավորված Տաթևի մեղադրանքը փոփոխվեց և բռնությամբ զուգորդված գործողության փոխարեն վերագրվեց խուլիգանության հանցակազմը։ Պատկերացնո՞ւմ եք, քննչական մարմինը մեղադրական եզրակացության մեջ ուղիղ գրել է, որ շիշ նետելը խուլիգանություն է․․․

Տաթև Վիրաբյանի և մյուսների (թվով 11 մեղադրյալ) քրեական գործով նշանակվել է առաջին տատական նիստը, որը կկայանա դեկտեմբերի 4-ին, ժամը 17:00–ին, Դատարանի Ավանի նստավայրում։


Ամենից շատ դիտված

19:27 «Հայկական ավիաուղիներ»-ի օդանավերը հանձնվել են թուրքական Southwind Airlines-ին․ Հետք
22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին