Նախիջևանում «փառատոն» է անցկացվում, որտեղ մեր երկիրը ներկայացվում է որպես «Արևմտյան Ադրբեջան»․ ադրբեջանագետ
copy image url

Նախիջևանում «փառատոն» է անցկացվում, որտեղ մեր երկիրը ներկայացվում է որպես «Արևմտյան Ադրբեջան»․ ադրբեջանագետ

Ներքին 1 տարի առաջ - 00:57 24-11-2023
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը Տելեգրամի իր ալիքում գրում է.

«Որքան էլ անհեթեթ հնչի, բայց այսօր հայկական Նախիջևանում, որտեղից Ադրբեջանի քաղաքականության հետևանքով հայերը հեռացել են, հետո էլ վերացվել է մեր դարավոր մշակութային ժառանգությունը, այդ հայատյաց պետության կողմից «փառատոն» է անցկացվում, որտեղ մեր երկիրը ներկայացվում է որպես «Արևմտյան Ադրբեջան», մեր երկրի մայրաքաղաքն էլ «Իրևան»։

Որքան ակտիվ ենք մենք հրաժարվում պայքարից, իրավունքներից, պատմությունից ու արմատներից, այնքան մեծանում է Ադրբեջանի ախորժակը։ Սա պարզ իրողություն է, որը միայն կույրն ու տգետը կարող է չտեսնել․․․»: