ԵՊՀ ղեկավար կազմը տեղի ունեցած պայթյունն ամեն անգամ հրդեհ է անվանում
copy image url

ԵՊՀ ղեկավար կազմը տեղի ունեցած պայթյունն ամեն անգամ հրդեհ է անվանում

Ներքին 1 տարի առաջ - 19:25 23-11-2023
Նոյեմբերի 17-ին ԵՊՀ-ի քիմիական ֆակուլտետում տեղի ունեցած ողբերգական պայթյունից կարճ ժամանակ անց, երբ դեռ նույնիսկ նախաքննությունը չէր սկսվել, ԵՊՀ խոսնակ Քնար Միսակյանը տեղի ունեցածը որակավորեց էլեկտրական լարերի բռնկման պատճառով առաջացած հրդեհ։ Սակայն ոստիկաններն ու քննիչները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ ԵՊՀ աշխատակից Ս. Բիչախչյանը նշված համալսարանի նկուղային հարկում իրեն անհայտ ծագման նյութը փակ տարայից դատարկել է դույլի մեջ, ինչի հետևանքով առաջացել է պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ:

Չնայած այս հանգամանքին՝ այսօր ԵՊՀ խոսնակը հայտարարություն տարածեց՝ կրկին նշելով, որ «հրդեհի» հետևանքով տուժած աշխատակիցներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել։

Oragir.News-ը ԵՊՀ խոսնակից հետաքրքրվեց, թե ինչու են ամեն անգամ նշում, որ հրդեհ է տեղի ունեցել, այլ ոչ թե պայթյուն։

«Վնասվածքները առաջացել են հրդեհի արդյունքում, ես ուրիշ ոչինչ չեմ կարող ասել»,- պատասխանեց Քնար Միսակյանը։

Տպավորություն է, որ ԵՊՀ ղեկավար կազմը ամեն կերպ փորձում է թաքցնել պայթյունի իրական պատճառը։

Ձեզ գուցե հետաքրքրի