Անի Խաչատրյանը ստացել է այն, ինչին արժանի էր. Սոնա Աղեկյան

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 15:21 22-11-2023
«Ես մեր ընտրողներին առանձին խոսքով, մամուլի ասուլիսով կանդրադառնամ: Երեկվա արձագանքներից և այսօր ստացած հեռախոսազանգերից արդեն պարզ է, որ մեր ընտրողները կիսում են այն իրավիճակը, որը տիրել է երեկ, բացի՝ ՔՊԿ-ի նշանակովի պաշտոններ ստանձնած անձանց խուլիգանական արարքներից։ Այս մասին այսօր քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը՝ պատասխանելով հարցին՝ չե՞ն պատրաստվում ներողություն խնդրել հայհոյանքների համար։

Հարցին՝ Անի Խաչատրյանն ասաց, որ քաղաքական ելույթ էր ունենում, հնարավոր չէ՞ր դուք էլ ելույթով պատասխանեիք, տեղից չարձագանքեիք ու չստեղծվեր երեկվա ծեծկռտուքը՝ նա պատասխանեց. «Եթե ձեր մատնանշած ավագանու անդամը լիներ այն անձը, ում ելույթին արժեր արտահերթ ելույթով պատասխանել…. գիտեք, ես վաղուց ճանաչում եմ այդ անձին և հստակ գիտեմ՝ արժե՞ր առանձին ելույթի արժանացնելով պատասխանել նրան, ընդամենը փոքր ռեպլիկով հիշեցրեցի, որ ինքը կրծքավանդակով պաշտպանում է այն թիմին, այն թիմի ներկայացուցիչներին, ում պատճառով Վազգեն Սարգսյանի հուշարձանը Շուշիում անարգել է թուրքը»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված