Արցախից դուրս եկանք, որ չծնված թոռս մուղամ չլսի, ադրբեջաներեն չխոսի, Ադրբեջանի բանակում հայի դեմ չկռվի. արցախցի

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 23:22 21-11-2023
62-ամյա Կամո Գրիգորյանը մասնագիտությամբ իրավաբան է, Արցախում բարձր պաշտոններ է զբաղեցրել։ Արցախցի տղամարդը հազարավոր արցախցիների նման բռնել է գաղթի ճանապարհը։

Սեպտեմբերի 28-ից Գյումրիում է ապրում, այստեղ արդեն աշխատում է իր մասնագիտությամբ՝ փաստաբան։ Թե ինչու է որոշել ապրել Գյումրիում, ինքը միանշանակ գիտի իր հարցի պատասխանը։

«Որ եկանք Հայաստան, մեզ առաջարկեցին՝ Սյունիք, Գյումրի։ Առանց երկար-բարակ մտածելու Գյումրին եմ ընտրել, Գյումրին Շիրազի համար եմ սիրում։ Ես Շիրազի գաղափարներով եմ մեծացել»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Ստեփանակերտից բռնի տեղահանված փաստաբանը։

Կամո Գրիգորյանն ասում է, որ զտարյուն արցախցի է, շատ մեծ դժվարությամբ է հեռացել Արցախից, բայց ուրիշ ելք ու ճանապարհ չեն թողել ապաշնորհ իշխանավորները. «Արցախից դուրս եկանք, որ չծնված թոռս մուղամ չլսի, ադրբեջաներեն չխոսի, Ադրբեջանի բանակում հայի դեմ չկռվի...»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:27 «Հայկական ավիաուղիներ»-ի օդանավերը հանձնվել են թուրքական Southwind Airlines-ին․ Հետք
22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին