Տղամարդկանց տոնը պետք է մեծ շուքով նշվեր. հարցում

Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 16:10 20-11-2023
Ամեն տարի նոյեմբերի 19-ին աշխարհի բազմաթիվ երկրներում նշվում է Տղամարդկանց միջազգային օրը, որը, ծագելով Տրինիդադ և Տոբագոյում, հետագայում տարածվել է Ավստրալիայում, Կարիբյան ավազանի, Հյուսիսային Ամերիկայի, Ասիայի, Եվրոպայի և բազմաթիվ երկրներում:

Oragir.News-ը քաղաքացիներից հետաքրքրվեց՝ տոնը նշե՞լ են, թե՞ ոչ։

Նրանցից մի քանիսն ասացին, որ տղամարդկանց տոնի մասին տեղյակ չեն եղել։

Քաղաքացիներից մեկն էլ ասաց, որ տոնը նշել է ընտանիքի հետ։

«Չեմ հիշել, չեմ էլ իմացել, պետք է մեծ շուքով նշվեր։ Տղամարդկանց տոնը շատ կարևոր տոն է, գոնե նորմալ նշվեր»,- ասաց մի տղամարդ։

Մանրամասները՝ տեսանյութում։