ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարկանիշը` ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության դեմ Իսրայելի պատերազմի ֆոնին, նվազել է մինչև 40 տոկոս։ Գերմանական Deutsche Welle լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին վկայում են NBC News հեռուստաալիքի կողմից անցկացված հարցման արդյունքները։
Հաղորդվում է, որ Բայդենի վարչակազմին և նրա գործունեությանը հավանություն են տվել հարցվածների ավելի քան 46%-ը, իսկ 50%-ը՝ դեմ են եղել նրա կառավարմանը։
Իսրայելի նկատմամբ Բայդենի դիրքորոշմանը հավանություն է տվել հարցվածների 34%-ը, իսկ 56%-ը՝ հավանություն չի տվել ։
Բացի այդ, հարցման արդյունքները ցույց են տվել, որ առաջին անգամ ընտրողների աջակցության ցուցանիշով Բայդենը զիջում է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին՝ «հիպոթետիկ ընտրապայքարում», չնայած նրանց միջև եղած տարբերությունը գտնվում է վիճակագրական սխալի սահմաններում, իսկ ընտրություններին դեռևս 11 ամիս կա։
Լրատվամիջողների տեղեկությունների համաձայն՝ Իսրայելը լայնածավալ ռազմական ռազմական գործողություններ է իրականացնում Գազայի հատվածում, որը փաստում են նաև 18-34 տարեկան ընտրողները։