Իսրայելում իրավիճակի սրման ֆոնին Պուտինի և Բայդենի միջև հաղորդակցում չի նախատեսվում
copy image url

Իսրայելում իրավիճակի սրման ֆոնին Պուտինի և Բայդենի միջև հաղորդակցում չի նախատեսվում

Արտաքին 1 տարի առաջ - 19:00 16-10-2023
Պաղեստինաիսրայելական հակամարտության սրման ֆոնին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի միջև հաղորդակցում չի ծրագրվում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Ո՛չ, նախատեսված չէ»,-ասել է Ուշակովը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե նախատեսվու՞մ են համապատասխան շփումներ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի համատեքստում։