«Կրակոցները, որ սկսվեց ես էդ ժամանակ տանն էի, հարևաններս եկան, ասացին՝ Սիլվա վեշերդ հավաքի պադվալ ենք գնում։ Մենք մնացինք պադվալում, հետո մեզ ասացին, որ կռիվը վերջացել ա, եկանք տուն, էլի սկսվեցին կրակոցները։ Հետո մեզ ասեցին՝ գնացեք օդանավակայան, որ ձեզ գրանցեն, գնացինք՝ ո’չ գրանցեցին, ո՜չ մի բան»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է Ստեփանակերտից բռնի տեղահանված Սիլվա Բրուտյանը։
Արցախցի կինն ասում է, որ Արցախը դատարկվեց մեկ գիշերվա մեջ, ամեն մարդ շտապում էր, որպեսզի հասցներ փրկվել, քանի որ թշնամին ազատ ելումուտ էր անում Ստեփանակերտում։
«Ինձ ասացին, լյոխ գնում են հրապարակ, որ գնան Հայաստան, դու էլ արի: Ես իմ աչքով տեսել եմ թուրքին, վեշերս կաշկի վրա դրած տանում էի հրապարակ, տեսա թուրքի միլիցեքը մասկեքով, մեր հայաթով բարձրացան Ցորը, վախեցա վեշերս թողեցի, ասի թող սրանք բարձրանան նոր կգնամ»,- պատմում է Արցախից բռնի տեղահանված կինը։
Դժվար ու փորձություններով լի ճանապարհ են անցել, Արցախը մեծ դժվարությամբ թողել հետևում։
Տիկին Սիլվայի երազանքները Արցախում ապրելու մասին են։ Չմարող հույս ունի, որ մի օր ապրելու է այն Արցախում, որը եղել է մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը։
Մանրամասները՝տեսանյութում