Ուղիղ եթեր
Սև շուկայում վաճառվում են ֆուտբոլի «ֆալշ» տոմսեր․ հետևում ՀՖՖ-ն է կանգնա՞ծ
copy image url

Սև շուկայում վաճառվում են ֆուտբոլի «ֆալշ» տոմսեր․ հետևում ՀՖՖ-ն է կանգնա՞ծ

Սպորտ 1 տարի առաջ - 17:46 15-11-2023
Եվրո-2024-ի ընտրական փուլի Հայաստան - Ուելս հանդիպումից առաջ տոմսերի շուրջ աղմուկը չի դադարում։

Հանդիպման մեկնարկից 4 օր առաջ ՀՖՖ-ն հայտնեց, որ տոմսերի ամբողջ խմբաքանակը սպառվել է։

Օգտատեր Տիգրան Մազմանյանը գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում․

«Ըստ օդում կախված լուրերի ՀՖՖ-ն չկարողանալով վերահսկել իր կողմից կազմակերպվող տոմսերի վերավաճառքը օնլայն համակարգով քանի որ վերավաճառողներից շատերը 1 տոմսը վաճառել են մի քանի հոգու որոշեց իբր թե որպես բարեփոխում և վերավաճառքի կանխարգելում թանկացնել տոմսերը, տոմսերի թանկացումից ավտոմատ նաև բարձրանում են վերավաճառքի գները։

Տոմսարկղում տոմս վաճառում են այն դեպքում երբ օնլայն տոմսերը խաղից 3-4 օր առաջ սպառված չեն լինում իսկ վերջին մի քանի խաղերին Սև շուկայում եղել են տպված(ոչ օնլայն) տոմսերը,այսինքն կարող ենք ենթադրել, որ վերավաճառողներին նման տոմսեր տրամադրվում է հենց ՀՖՖի կողմից իսկ այս խաղին արդեն համ կվերահսկեն համ կրկնակի շահույթ կստանան։

Էտ տոմսերը գոնե տեսանելի վայրում մի բաժանեք»,- գրել է նա։