Երբ առանձին մարդիկ պնդում են կատարում, թե ով կհաղթի՝ Ռուսաստանը՞, թե՞ Ուկրաինան, նրանք բացարձակ տգետ են այդ հարցերում
copy image url

Երբ առանձին մարդիկ պնդում են կատարում, թե ով կհաղթի՝ Ռուսաստանը՞, թե՞ Ուկրաինան, նրանք բացարձակ տգետ են այդ հարցերում

Միտք 1 տարի առաջ - 15:33 15-11-2023
Սարո Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Կարեւոր է գիտենալ, որ երբ առանձին մարդիկ խոսում են, օրինակ, ռուս-ուկրաինական ներկայիս դիրքային պատերազմի մասին ու պնդում կատարում, թե ով կհաղթի՝ Ռուսաստանը՞, թե՞ Ուկրաինան, նրանք բացարձակ տգետ են այդ հարցերում եւ նման պնդումները կատարում են՝ սեփական արտաքին կողմնորոշումներից ելնելով: Այսօր հստակ կարելի է ասել, որ դիրքային պատերազմը հնարավոր է դարձել կողմերի՝ հավասարազոր որոշակի քանակի ու որակի զենք ռազմաճակատ մատակարարելու պատճառով: Իսկ դա հնարավորություն չի տալիս կողմերից ոչ մեկին զարգացնել էական հաջողություն: Հենց այդ դիտանկյունից է պետք հասկանալ կողմերի հնարավոր ռազմական հաջողությունները կարճաժամկետ կտրվածքում: Եւ, քանի որ ուկրաինական բանակը կռվում է առավելապես Արեւմուտքի կողմից իրեն հատկացված զենքերով, իսկ Ռուսաստանը՝ իր ռազմական ներկա պոտենցիալն օգտագործելով, որտեղ, բացի միջուկային զինանոցից, այլ նոր հզոր զինատեսակներ ու քանակ չկա, ուստի պետք է գիտենալ, որ դիրքային պատերազմը տեւական ժամանակ կանգնել է հենց դիրքային փոփոխությունների անհնարինության վիճակում, քանի որ Արեւմուտքի կողմից Ուկրաինային տրամադրվել է այնքան ու այնպիսի զենք, որը հենց այդ վիճակն է ապահովում»:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի