Հրկիզել են Փարաքարի կոմունալ բաժնի փոխտնօրենի մեքենան. shamshyan.com
copy image url

Հրկիզել են Փարաքարի կոմունալ բաժնի փոխտնօրենի մեքենան. shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 14:45 15-11-2023
Նոյեմբերի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ոստիկանությանն ահազանգել են, որ Փարաքար գյուղում ավտոմեքենա են հրկիզել:

Տեղում 29-ամյա բնակիչը, ում անունը նախաքննության շահերից ելնելով չի հրապարակվում, ասել է, որ ժամը 03:30-ի սահմաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, այրվել է Փարաքար գյուղի Հ. Աբրահամյան փողոցի 12 տան դիմաց կայանված Արամ Սուքիասյանին պատկանող Infiniti մակնիշի ավտոմեքենան: Իրենք մարել են կրակը, սակայն Ա. Սուքիասյանին պատճառվել է նյութական վնաս:

Ահազանգողը հայտնել է, որ այն ոչ թե պատահմամբ է եղել, այլ հրկիզել են:

Տուժածը Փարաքար խոշորացված համայնքի կոմունալ բաժնի փոխտնօրենն է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված