Շեշտեք՝ ո՞ր կառավարությունն է Արցախի քաղաքացիներին տվել ճամփորդական անձնագրեր. ՔՊ-ական պատգամավոր

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:10 14-11-2023
Ե՞րբ և ո՞ր կառավարության կողմից է եղել «հայտնի համաձայնագիրը», որով Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներին տրվել են, այսպես ասած, ճամփորդական անձնագրեր։ Հարցն այսօր ԱԺ նիստում բարձրացրեց ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը։

Ի պատասխան ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանն ասաց. «Լեռնային Ղարաբաղի բնակիչներին տրվել են ճամփորդական անձնագրեր իրենց իրավունքները, առաջին հերթին, ազատ տեղաշարժի իրավունքն իրացանելու համար։ Կարող եք նայել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» գործը, որտեղ վերաբերելի մասով ուղղակիորեն մեջբերվում է 1999 թվականի փետրվարի 24-ի համաձայնագիրը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև, որում նշվում է, որ Հայաստանը տրամադրում է իր անձնագրերը ԼՂ բնակիչներին որպես ճամփորդական փաստաթուղթ և ոչ որպես քաղաքացիության հավաստում»։

ՔՊ-ական պատգամավորը կրկին խնդրեց ասել, թե այդ համաձայնագիրը ո՞ր կառավարության կողմից է եղել։

«Գործով վճիռը 2015 թվականին է տրամադրվել։ Մի այլ մասով էլ վճիռը տրվել է 2017 թվականին։ Ըստ այդմ, այդ ժամանակահատվածում»,- ասաց Ղազարյանը։

Ձեզ գուցե հետաքրքրի