Օրեր առաջ ԵՊՀ-ի և «Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության» Հայաստանի մասնաճյուղի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել, որի շրջանակում ԵՊՀ-ին տրամադրվող աջակցությունն ուղղվելու է Իրավագիտության ֆակուլտետի «Միջազգային դատարաններ և արբիտրաժ» մագիստրոսական ծրագրի իրականացմանը։
Տեր Մաթևոս Դրավանցն
Oragir.News-ի հետ զրույցում հետևյալ կերպ մեկնաբանեց այս համագործակցությունը
«Իմ կարծիքով՝ դա նորմալ չէ։ Իմ կարծիքով, իրենք պետք է նախ խորհրդակցեին Հայ առաքելական եկեղեցու պատասխանատունների, ներկայացուցիչների հետ, նրանց խորհուրդն էլ լսեին։ Եթե ինձանից եք հարցնում, ապա ես կարծում եմ, որ դա սխալ է։ Վերջին տարիներին ամեն ինչ գնում է դեպի ֆինանսը, որոշողը ֆինանսն է։ Ինչո՞ւ մեր եկեղեցին չի կարողանում կազմակերպել այդ ամեն ինչը․․․»։

Նշենք նաև, որ Նիկոլ Փաշինյանի կողմից ապօրինաբար ԵՊՀ ռեկտոր նշանակված Հովհաննես Հովհաննիսյանը մասնագիտությամբ աստվածաբան է։