Մեղադրական դատավճիռը դատարանի դարակում դրված է մինչև գործի սկսելը․ Չալաբյան 

Տեսանյութ Ներքին 1 տարի առաջ - 15:10 13-11-2023
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում էր Ավետիք Չալաբյանի գործով դատական նիստը։

Նիստից հետո Չալաբյանը Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ այսօրվա դատական նիստը եղածների մեջ ամենածիծաղելին էր, քանի որ մեղադրանքի վկաներին չեն հարցաքննում․
«Այս գործը սադրանք է և այդ մարդկանց հարցաքննությունը կբացահայտի այդ սադրանքը, կամ հավելյալ տեղեկատվություն կտա, և զարամանալի է, որ դատախազը հակառակվում է դրան, թեև ժամանակին հենց իրենք պետք է հարցաքննած լինեին։ Սա ցույց է տալիս, որ ամեն ինչ արվում է, որ որպեսզի այս գործի իրական փաստական հանգամանքները կոծկվեն, և փորձեն այս գործը հարամարեցնել իրենց սկզբնական պատկերացմանը։ Երբ այս գործը սկսում էր, ես ասում էի, որ այն փլվելու է դատարանում»,- ասաց Չալաբյանը։

Նա նշեց, որ, եթե դատարանը մեղադրական դատավճիռ տա սա գնալու է հաջորդ ատյաններ, մինչև Մարդու իրավուքների եվրոպական դատարան։
«Մեղադրական դատավճիռը դատարանի դարակում դրված է մինչև գործի սկսելը։ Այլ բան է, թե այս ընթացքում ինչ փոփոխություններ է կրել։Ենթադրում եմ, որ նույնիսկ դատավորն է հասկանում, որ պետք է որոշակի փոփոխությունների ենթարկել»։

Մանրամանսերը՝ տեսանյութում։