Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի աշխատակիցները պահանջում են հաստատության տնօրեն Խաչիկ Ղազարյանի հրաժարականը։
Oragir.News-ի հետ զրույցում աշխատակիցները բողոքել են, նրա վատ վերաբերմունքից, ապա սկանդալային հայտարարություններ արել։
Աշխատակիցների խոսքով՝ տուն-ինտերնատի տնօրենը գումարներ է յուրացնում, տարեցների համար նախատեսված սնունդը դուրս է գրում սեփական կարիքների համար և այլն։
Նրանք պատրաստվում են նամակով դիմել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին։
Աշխատակիցիների խոսքով՝ իրենք կարևոր տեղեկության են տիրապետում՝ ամբողջը փաստերով, սակայն դրա մասին դեռ չեն ցանկանում բարձրաձայնել։
Oragir.News-ը այսօր առավոտյան էր գրել, որ Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի աշխատակիցները պահանջում են հաստատության տնօրեն Խաչիկ Ղազարյանի հրաժարականը։
«Տնօրենը գումարներ է յուրացնում, ծերերի հացն է ուտում. պահանջում ենք նրա հրաժարականը»,- ասել էին աշխատակիցները։
Մեզ դիմած աշխատակցի խնդրանքով իր անունը չենք նշում, ձայնագրությունում նրա ձայնը փոխված է։