Տիգրան Ավինյանը գոհ չէ քաղաքի արտաքին գովազդի ձևավորման որակից
copy image url

Տիգրան Ավինյանը գոհ չէ քաղաքի արտաքին գովազդի ձևավորման որակից

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 11:30 13-11-2023
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գոհ չէ քաղաքի արտաքին գովազդի ձևավորման որակից։ Նա այդ մասին հայտնեց գործակարգավարական նիստի ժամանակ։

«Սկսած տառատեսակից, վերջացրած անվան տեղադիրքով` որակական խնդիրներ կան։ Ո՞վ է աշխատել դրա դիզայնի վրա։ Այստեղ գուցե ճաշակային հարցեր կան, ու գուցե ես սուբյեկտիվ եմ, բայց իմ աչքին լավ չի նայվում»,- ասաց նա։

Ավինյանը հավելեց, որ այս պահին արդեն պատրաստ վահանակները կտեղադրվեն, բայց հետագայում դրանց դիզայնը պետք է քննարկվի։