Տաթև Վիրաբյանին վիրավորած կանանցից մեկն իմ մասին արատավորող տեղեկություն է հրապարակել․ Արսեն Բաբայան
copy image url

Տաթև Վիրաբյանին վիրավորած կանանցից մեկն իմ մասին արատավորող տեղեկություն է հրապարակել․ Արսեն Բաբայան

Ներքին 1 տարի առաջ - 11:09 12-11-2023
Փաստաբան Արսեն Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Նախորդ ամիս նկատելով, որ իշխանության ակտիվիստների որոշ շրջանակ սկսկել են իմ, որպես փաստաբանի հասցեին սուտ և ինձ արատավորող տեղեկությունների հրապարակումը՝ նախազգուշացրել էի, որ դադարեցնեն, քանի որ այդպիսի արարքը հանցագործություն է, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածով։

Այս օրերին նկատեցի, որ նրանք ոչ միայն ականջալուր չեն եղել նախազգուշացմանս, դեռ մի բան էլ ավելի մեծ թափով են սկսել նույնն անել։

Մասնավորապես, Տաթև Վիրաբյանին զրպարտած ու վիրավորած կանանցից մեկն իր ֆեյսբուքյան էջում, այնուհետև իշխանական լրատվամիջոցներից մեկի հետ հարցազրույցում, իմ հասցեին, որպես փաստաբանի և կապված իմ մասնագիտական գործունեության հետ, հրապարակել է ծայրահեղ արատավորող տեղեկություն, թե իբր ես նախկինում լինելով պատգամավոր զբաղվել եմ «քերելով» և հիմա էլ իրեն եմ փորձում «քերել»։ Թե իբր ես նախկինում զբաղվել եմ կեղծարարությամբ և այլն․․․
Այսպիսով տեղեկացնում եմ, որ ստիպված եղա ՀՀ քննչական կոմիտե ուղարկել հանցագործության մասին հաղորդում։ Հետևողական եմ լինելու, որպեսզի օրենսդրությամբ սահմանված կարգով այդ անձը ենթարկվի համապատասխան պատասխանատվության»: