Անհարմար է, պիտի խնդրեմ՝ վերացնեք. Հրանտ Բագրատյանի խափանման միջոցը փոխվեց
copy image url

Անհարմար է, պիտի խնդրեմ՝ վերացնեք. Հրանտ Բագրատյանի խափանման միջոցը փոխվեց

Ներքին 1 տարի առաջ - 17:17 10-11-2023
Երևանի քրեական դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում Հրանտ Բագրատյանի գործով դատական նիստին դատավոր Մանվել Շահվերդյանը բավարեց պաշտպանների միջնորդությունը և փոխեց Հրանտ Բագրատյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ վերացնելով երկրից բացակայելու արգելքը։

«Ձեր առջև կանգնած է Հայաստանի Հանրապետության հիմնադիրներից մեկը, անհարմար է, ես պիտի խնդրեմ՝ վերացնեք խափանման միջոցը, ամոթ է, ո՞ւմ եք խափանում, ի՞նչն եք խափանում։ Իմ ամբողջ էությունը չի ընդունում, երբ ինձ ասում են խափանել։ Ես վիրավորական եմ համարում այս ամենը»,- դատարանի դահլիճում հայտարարել է Բագրատյանը։

Հիշեցնենք, որ Հրանտ Բագրատյանին մեղադրաք առաջադրելու հիմք էր հանդիսացել Նիկոլ Փաշինյանի մասին արված հայտարարությունը՝ «Արա, ինչի՞ եք մեռնում, վերացրեք էդ մարդուն, վերջացրեք արա, վերացրեք էդ իշխանությունը ձեր ուժով, ձեր թափով»։ Բագրատյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից բացակայելու արգելքը, մինչդեռ նա ո՛չ միայն արտերկրում դասախոսում է, այլև բուժում ստանում։