Ինձ վրա նոր հարձակման փորձի մասին հաղորդում տվեցի ոստիկանության բաժնում․ Արթուր Չախոյան
copy image url

Ինձ վրա նոր հարձակման փորձի մասին հաղորդում տվեցի ոստիկանության բաժնում․ Արթուր Չախոյան

Ներքին 1 տարի առաջ - 14:47 10-11-2023
Ակտիվիստ Արթուր Չախոյանի ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Այսօր հաղորդում տվեցի ոստիկանության բաժնում, երեկ ինձ վրա նոր հարձակման փորձի մասին, որը նորից կանխվել է իմ կողմից: Նախապես ասեմ, որ ինձ հետ ամեն ինչ նորմալ է ու անհանգստանալու կարիք չկա:

Հարձակման փորձը անմիջական կապ ունի երեկվա իմ նկարահանած թիվ 50 մանկապարտեզի հետ, որի կապալառուն է «Էլդոգար» ընկերությունը, որն էլ իր հերթին մտերիմ կապերի մեջ է քաղաքապետարանի շին. բարեկարգման պետ Խորեն Գրիգորյանի հետ: