Արտակարգ իրավիճակ Բագրատաշենի անցակետի վրացական կողմում. մոտ 600 բեռնատարների վարորդներ չեն կարողանում մուտք գործել Հայաստան. shamshyan.com
copy image url

Արտակարգ իրավիճակ Բագրատաշենի անցակետի վրացական կողմում. մոտ 600 բեռնատարների վարորդներ չեն կարողանում մուտք գործել Հայաստան. shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 22:37 09-11-2023
Քիչ առաջ SHAMSHYAN.com կայքի խմբագրություն էին զանգահարել արդեն 2-3 օր Հայաստան Վրաստան սահմանի Բագրատաշենի անցակետի Վրաստանի տարածքում գտնվող բեռնատարների վարորդներ, ովքեր ասում էին, որ հայկական անցակետի վատ աշխատանքի արդյունքում չեն կարողանում մուտք գործել Հայաստան:

Նրանցից Կարեն Հովակիմյանը, SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ 2 շաբաթ է տնից դուրս են եկել, գնացել Ռուսաստանի քաղաքներ ու հիմա վերադառնում են Հայաստան, բայց արդեն մի քանի օր է կանգնած են վրացական կողմում, քանի որ հայկական կողմը վատ է աշխատում, կամ չի աշխատում, իսկ վրացական կողմն էլ ասում է, որ չի կարող թողնել, քանի որ խցանումներ կառաջանան:
Ըստ նրա, այս պահին վրացական կողմում կուտակվել է մոտ 600 բեռնատար, որոնց վարորդները տեղեկություն էլ չունեն, թե դեռ ինչքան են ստիպված կանգնելու, որ բացվի հայկական կողմի անցակետը և կարողանան մուտք գործել Հայաստան:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված