«Դիլիջան ազգային պարկում» բռնկված հրդեհը մարվել է, իրականացվում են հետհանգեցման աշխատանքներ
copy image url

«Դիլիջան ազգային պարկում» բռնկված հրդեհը մարվել է, իրականացվում են հետհանգեցման աշխատանքներ

Ներքին 1 տարի առաջ - 13:23 09-11-2023
«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում բռնկված հրդեհը մարվել է, իրականացվում են հետհանգեցման աշխատանքներ։

Նոյեմբերի 9-ին, ժամը 11:12-ին «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում բռնկված հրդեհը մարվել է: Մոտ 7 հա տարածքում այրվել են խոտածածկույթ, ծառի թափուկներ և կոճղեր։

Հրշեջ-փրկարարները հրդեհաշիջում են իրականացրել 3 հա տարածքում։ Առկա են ծխացող կոճղեր, տեղում շարունակվում են հետհանգեցման աշխատանքները։