Արցախի պետական ինստիտուտների պահպանման համար գումար տրամադրված չէ ՀՀ պետբյուջեում․ Գևորգ Պապոյան
copy image url

Արցախի պետական ինստիտուտների պահպանման համար գումար տրամադրված չէ ՀՀ պետբյուջեում․ Գևորգ Պապոյան

Ներքին 1 տարի առաջ - 11:57 08-11-2023
Արցախի պետական ինստիտուտների պահպանման համար գումար տրամադրված չէ ՀՀ պետբյուջեում և չի էլ լինելու։ Այս մասին այսօր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում հայտարարեց հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանը։

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն էլ ընդգծեց, որ պետբյուջեում ավելացված գումարներն ուղղվելու են ԼՂ-ի բնակիչների թոշակների, կեցության և այլ սոցիալական խնդիրների լուծմանը։

Հիշեցնենք, որ Արցախի պատգամավորները և ՀՀ ընդդիմությունը հաճախակի են հայտարարում, որ Արցախի պետական ինստիտուտների գոյությունը պետք է պահպանվեն։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի