Եթե ասում եք ՀՀ-ն Արցախում չկար, ի՞նչ գործ ունեք Միքայել Արզումանյանի և Արցախի համար կռված այլ անձանց հետ
copy image url

Եթե ասում եք ՀՀ-ն Արցախում չկար, ի՞նչ գործ ունեք Միքայել Արզումանյանի և Արցախի համար կռված այլ անձանց հետ

Ներքին Միտք 1 տարի առաջ - 09:30 08-11-2023
«Հայրենիք» կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ինչ-որ մեկը իշխանություն կոչվածից կարող է բացատրել այն հանգամանքը, որ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրանանատար Միքայել Արզումանյանը 1 տարուց ավել է ՀՀ դատարանի որոշմամբ գտնվում է կալանքի տակ...
Դա այն դեպքում, որ այդ նույն իշխանությունը ինչ-որ հակաիրավական հիմնավորումներ է բերում, որ ՀՀ անձնագիր (որում նշված է վերջիններիս քաղաքացիությունը) ունեցող արցախցիները ՀՀ քաղաքացիներ չեն, փախստականներ են:

Ըստ լուրերի, իբր թե Բաքվի վարչախմբին փորձում են զրկել միջազգային դատական ատյաններում ՀՀ դեմ հայցեր ներկայացնելու առիթից...այն միտքն է, որ ՀՀ-ն Արցախում ներկա չի եղել, կապ չի ունեցել...
Որ վերևի երկու փաստերը միացնում ես իրար, ստանում ես կատարյալ հիմարություն. բա, եթե ասում եք ՀՀ-ն Արցախում չկար, Արցախը ինքնուրույն էր, ի՞նչ գործ ունեք Միքայել Արզումանյանի և այլ անձանց հետ, որոնք կռվել են Արցախի համար:

Պատերազմում պարտության և Արցախը թշնամուն հանձնելու ձեր մեղքը այլ մարդկանց վրա գցելու ցանկությունը կուրացնում է, թե՞ բթացնում է ձեզ նույն այդ միջազգային ատյաններում թշնամի երկրից հայցեր ստանալու վտանգի առումով...
Դատարկություն՝ ամեն հարցում. սա է ձեր հավաքական կարգախոսը...»։

Ամենից շատ դիտված