Շուշիում պսակադրվելը մեր կյանքի ամենաճիշտ որոշումն էր․ Արցախից բռնի տեղահանված լրագրող

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:12 07-11-2023
«Երբ կտրում են մատներդ, չգիտես, թե որն է ավելի շատ ցավում»,- ասում է Արցախից բռնի տեղահանված Մարիամ Սարգսյանը, ով Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու վերջին պսակադրվողներն էր։ Մարիամն ու Հովիկը 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում են ամուսնացել, երբ թշնամին դեռ չէր օկուպացրել Շուշին։

«Միայն կասեմ, որ մեր պսակադրությունը բեմադրված չէր։ Մենք որոշել էինք, որ պետք է ամուսնանայինք հոկտեմբերի 24-ին՝ մեր ծանոթության օրը։ Հովիկն այդ ժամանակ առաջնագծում էր, ես՝ Երևանում։ Երևի այդ օրերին Երևանից Շուշի գալն ավելի հեշտ էր, քան՝ առաջնագծից։ Ու չնայած, որ այդ օրերին խենթության նման էր արկերի ներքո պսակադրվելը, բայց ես համարում եմ, որ դա մեր կյանքի ամնենաճիշտ որոշումն էր»,- ասում է Մարիամը։

Բազում դժվարություններ հաղթահարելով՝ զույգն այսօր չի կորցրել ապագայի հանդեպ լավատեսությունը։ Հովիկն աշխատանք ունի, իսկ Մարիամը, չնայած ֆիզարձակուրդի մեջ է, բայց ընկերուհու հետ արցախյան բարբառով փոթքաստի շարք են սկսել, ինչը, կարևոր են համարում բարբառի պահպանման համար, միգուցե ապագայում էլ իրենց գումար բերի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված