Երևանում ծառերի սպանդի համար «Կանաչապատում» ՀՈԱԿ-ին պետք է ոստիկանություն ներկայացնել. Չախոյան

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 22:19 06-11-2023
«Պատահական տեսա, որ ծառերը չոր են, լայվ արեցի, ներկայացրի ժողովրդին, որ ծառը չոր է, կեղևը առանձնանում է, և ծառերի ճյուղերը կոտրելիս պարզ երևում է, որ չորացած ծառ է», - այս մասին այսօր Oragir.News-ի հետ ցրույցում ասաց ակտիվիստ Արթուր Չախոյանը, ով երեկ ուղիղ եթերի ժամանակ քաղաքացիներին ներկայացնում էր, որ օրեր առաջ Մաշտոցի պողոտայում վերջերս «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը տնկել էր Սոսի արևելյան տեսակի ծառեր, որոնց մի մասը, ըստ Չաղոյանի, չորացած ծառեր են։

Նշենք, որ Արթուր Չախոյանի ուղիղ եթերի հեռարձակումից հետո Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը հաղորդում է ներկայացրել Ոստիկանություն և Չախոյանի գործողությունները որակել որպես վանդալիզմ։

Անդրադառնալով մեղադրանքին՝ ակտիվիստն ասաց, որ իր արածը վանդալիզմ չէ, և ինքը այդպիսով փորձել է ցույց տալ, որ ծառերը կեղևազրկվում են։

«Վանդալիզմ իրենց մասով պետք է ներկայացնել։ Բոլորս հիշում ենք սակուրաների պատմությունը, Սայաթ Նովայի ծառերի հատումն ու առհասարակ Երևանի ծառերի սպանդը»,-ասաց Չախոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։