Թուրքերը տալիս տղայի վիզը կտրել են, տեգրոջս ընտանիքը պայթյունի հետևանքով զոհվել է. արցախցի

Ներքին 1 տարի առաջ - 10:40 06-11-2023
«Բալկոնը կանգնած էի, ռմբակոծությունը սկսվեց, ասեցի՝ էս ինչ ա, երեխու թևից բռնեցի, որ դարպասը բացեմ դուրս գամ։ Մյուս երեխաս վազելով եկավ, մամա, շուտ արա, կռիվը սկսվել է»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է 52-ամյա Նունե Բալասանյանը, ով Մարտակերտի շրջանից է բռնի տեղահանվել։

Տիկին Նունեն հիշում է, երբ ռմբակոծությունը սկսվեց, կապը կորավ հարազատների հետ, այս ու այն կողմ էր վազում, քանի որ երեխայից ու մորից լուր չուներ։

«Հետո ամուսինս գտավ, բերեց. մեզ չթողեցին, որ հետ դառնանք, գոնե մի շոր վերցնենք, կամ ուտելիք։ Ամբողջ գիշեր սոված մնացել ենք նկուղում, առավոտը մեր գյուղից մի տղա, ով գազել էր քշում, ինձ ասեց՝ արագ երեխոնցդ հավաքի նստի մեքենան, բոլորս գնում ենք։ Մեր գյուղում զոհերը շատ էին, առաջիններից էր գյուղապետի տղան: Մեր բարեկամի տունը փլվեց, տատն ու թոռը մնացին փլատակների տակը։ Թուրքերը ամուսնուս քրոջ տղայի վիզն են կտրել, եղբոր ընտանիքն էլ բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է, դեռ չենք հուղարկավորել»,- պատմում է 52-ամյա Նունե Բալասանյանը։

Արցախից բռնի տեղահանված ընտանիքը Գյումրիում է ապրում, 3 երեխա ունի, որոնցից 2-ը հաշմանդամություն ունեն։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված