Արարատ Միրզոյանը Գերմանիայի արտգործնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
copy image url

Արարատ Միրզոյանը Գերմանիայի արտգործնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Ներքին 1 տարի առաջ - 13:23 04-11-2023
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Երևանում Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հետ հանդիպմանը ներկայացրել է Հայաստանի կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։

Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

«Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հետ հանդիպմանը Հայաստանի արտաքին գործերի նախարարը ներկայացրել է Հայաստանի կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը` որպես նախաձեռնություն, որը կարող է օգուտներ բերել ոչ միայն մեր տարածաշրջանին, անմիջական հարևաններին, այլև ավելի լայն աշխարհին և դառնալ խաղաղության եզակի երաշխիք»,- գրել է Բադալյանը։