Ապուշը կարող է այս սեզոնին 10․000 դրամով լոլիկ առնել․ գյուղատնտես
copy image url

Ապուշը կարող է այս սեզոնին 10․000 դրամով լոլիկ առնել․ գյուղատնտես

Ներքին 1 տարի առաջ - 21:54 02-11-2023
Սոցիալական ցանցերում նախօրեին տարածվել է լուսանկար, որտեղ ցուցադրված լոլիկը, որ Ուզբեկստանից է ներկրվել, «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցի «Green Line» մասնաճյուղում վաճառվում է 10․450 դրամով, իսկ «SAS» սուպերամերկետում՝ 5820 դրամով։

Գնային տարբերությունների և ուզբեկական լոլիկի առավելությունների մասին Oragir.News-ը զրուցել է գյուղատնտես Հրաչ Բերբերյանի հետ։

«Նախ՝ ապուշը կարող է այս սեզոնին 10․000 տալ, գնալ լոլիկ առնել։ Լոլիկը ինչպե՞ս կարող է 5000 կամ 10․000 դրամ արժենալ։ Հիմարներ կան հանրապետությունում, որ կոկորդիլոսի միս են ուտում, 10․000-դրամանոց լոլիկ կարող է ուզեն, առնել։ «Երևան սիթի»-ում ստացած կոկորդիլոսի միսն էլ էր մնացել, առնող չկար։ Ո՞ր հիմարն է ասել, որ մեր տեղական արտադրանքը վատն է։ Մեր ազգաբնակչությունը ի վիճակի չէ 25 դոլար վճարել 1 կիլոգրամ լոլիկի համար։ Կասեի՝ էկզոտիկ վաճառք է սա։ Համայինը մերը հաստատ գերազանցելու է ուզբեկականին։ Աբսուրդ բան է սա»,- ասաց Բերբերյանը։

Հարցին՝ արդյո՞ք այս իրավիճակը չի՞ ազդի նաև տեղացի արտադրողների արտադրանքի արժեքի վրա, Բերբերյանը վստահեցրեց, որ դրանք տարբեր մրցակցությունների մեջ են․ «Ո՛չ, ո՛չ, միանաշանակ կապ չունի։ Այնտեղ ուրիշ մրցակցություն է, այստեղ՝ ուրիշ։ Առանց այդ էլ մեզ մոտ ինքնարժեքը՝ պայմանավորված գազի գներով, բարձր է։ Դրանից այն կողմ բարձրացնելը անիմաստ կլինի, լոլիկը կմնա խանութներում»։

Ամենից շատ դիտված