Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ամերիկայի Հայկական Համագումարի ներկայացուցիչներին
copy image url

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ամերիկայի Հայկական Համագումարի ներկայացուցիչներին

Ներքին 1 տարի առաջ - 20:20 02-11-2023
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ամերիկայի Հայկական Համագումարի ներկայացուցիչներին, մասնավորապես՝ Համագումարի հոգաբարձուների խորհրդի նախագահ Քարոլին Մուգարին, համանախագահ Էնթոնի Բարսամյանին, գործադիր տնօրեն Բրայան Արդունիին և տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին: Այս մասին հայտնում են փոխվարչապետի գրասենյակից:

Հանդիպման սկզբում փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել Ամերիկայի Հայկական Համագումարի ներկայացուցիչներին՝ ի շահ Հայաստանի ժողովրդի իրականացվող աշխատանքների համար: Մհեր Գրիգորյանը ներկայացրել է հյուրերին ԼՂ-ից բռնի տեղահանված 100.000-ից ավելի փախստականների կարճաժամկետ և միջնաժամկետ կարիքները:

Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային զարգացումները: