Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի համար նոր բալետային հատակ ձեռք կբերվի
copy image url

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի համար նոր բալետային հատակ ձեռք կբերվի

Ներքին 1 տարի առաջ - 13:14 02-11-2023
Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 2-ի նիստում որոշեց 68,2 մլն դրամի չափով վերաբաշխում կատարել ԿԳՄՍՆ-ի բյուջեում եւ այն ուղղել «Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ին՝ նոր բալետային հատակ ձեռք բերելու համար։

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Թատրոնի բալետային թատերախմբի բնականոն գործունեության ապահովման համար կարևոր է որակյալ բալետային հատակի ապահովումը փորձասենյակներում և բեմում, ինչը պայմաններ կստեղծի ստեղծագործական անձնակազմի աշխատանքի բարելավման համար։

Ներկայումս բալետային փորձադահլիճների և բեմահարթակի հատակածածկույթը գտնվում է անմխիթար վիճակում և փորձերի անցկացման, ինչպես նաև ներկայացումների ցուցադրությունների համար ստեղծում են մի շարք անհարմարություններ:

Բալետային հատակի տեղադրման գործընթացը չի խաթարի թատրոնի բնականոն աշխատանքը, խաղացանկային ներկայացումները կշարունակվեն բնականոն ընթացքով, քանի որ տեղադրման գործընթացը չի ենթադրում հատակածածկույթի ապամոնտաժում, այլ վերջինս ամրացվում է առկա հատակին։

Ամենից շատ դիտված