Պատերազմից 3 տարի անց. 44-օրյա պատերազմում զոհվածին նոր են հուղարկավորել

Ներքին 1 տարի առաջ - 08:30 02-11-2023
44-օրյա պատերազմում զոհված Արթուր Հայրապետյանի մասունքները պատերազմից 3 տարի անց են միայն հուղարկավորել։

Նա մինչ այս պահը անհետ կորած էր համարվում։

Արթուրի մասունքները գտնվել են դիահերձարաններից մեկում՝ ԴՆԹ անալիզի միջոցով։

Զոհված զինծառայողի բարեկամներից մեկն Oragir.News-ի հետ զրույցում ասաց․

«Գիտե՞ք՝ քանի անգամ են ծնողներին Երևան հասցրել անալիզ տալու համար։ Այսքան ժամանակ տղայի մասունքները դիահերձարանում էին, իսկ ծնողները տեղ չմնաց, որ չգնային, բան չմնաց, որ չանեին, որ իրենց երեխուն գտնեն։ Նրանք հույս ունեին, որ իրենց որդին ողջ է և գերի է ընկել, բայց․․․»։

Արթուր Հայրապետյանի հուղարկավորությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 28-ին՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։

Պատերազմից 3 տարի է անցել,սակայն մինչ այս պահը չնույնականացված մասունքներ կան, որոնց ճակատագիրն անհայտ է։