Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը չեղարկել է «Կովերի պարտեզի» համաձայնագիրը
copy image url

Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը չեղարկել է «Կովերի պարտեզի» համաձայնագիրը

Ներքին 1 տարի առաջ - 16:27 01-11-2023
Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը տեղեկացնում է, որ նամակ է ուղարկել Xana Gardens Ltd-ին՝ հայտնելով, որ չեղարկել է Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» կալվածքի վերաբերյալ 2021թ․ հուլիսի 8-ին ստորագրված համաձայնագիրը, հայտնում է Երուսաղեմի պատրիարքության դիվանապետ Հայր Աղան Գոգչյանը։

«Կովերի պարտեզ» գտնվում է պատմական Սիոն լեռան վրա, Երուսաղեմի հայկական թաղամասի հարավարևմտյան անկյունում: 2021թ նոյեմբերին Մայր Աթոռում Գերագույն հոգևոր խորհուրդը քննարկել էր Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի կողմից «Կովերի պարտեզ» կալվածքի վարձակալության հանձնելու խնդիրը և կոչ էր արել չեղարկել այդ որոշումը։

«Երուսաղեմի Կովերի պարտեզ» կոչվող թաղամասի պահպանման շարժումը սկիզբ առավ այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ հայկական թաղամասի 25%-ը 99 տարով հանձնվել է վարձակալության։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հերթական ապօրինի շինարարական միջադեպն է տեղի ունեցել Երուսաղեմի հայկական թաղամասում։