ԿԽՄԿ-ն ավելի քան 2500 դիմում է ստացել ԼՂ-ից տեղահանված ընտանիքներից, ովքեր փնտրում են իրենց հարազատներին
copy image url

ԿԽՄԿ-ն ավելի քան 2500 դիմում է ստացել ԼՂ-ից տեղահանված ընտանիքներից, ովքեր փնտրում են իրենց հարազատներին

Ներքին 1 տարի առաջ - 12:59 01-11-2023
Կարմիր խաչի ադրբեջանական գրասենյակը X-ի միկրոբլոկում տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացնում է Լեռնային Ղարաբաղում մնացած Գագիկի պատմությունը։

Նա այն փոքրաթիվ անձանցից է, ով որոշել է մնալ Ղարաբաղում, մինչդեռ նրա ընտանիքը բռնի տեղահանվել է Հայաստան։ Կարմիր խաչը օգնել է նրան իր ընտանիքի հետ տեսակապով խոսել։

«Ես ուզում եմ այստեղ մնալ, սա իմ տունն է, ոնց թողնեմ գնամ, դուք եկաք և ես ինձ ավելի լավ եմ զգում։ Ես կարողացա խոսել մորս, նրա քրոջ, իմ քրոջ և իմ կնոջ եղբոր հետ»,- ասում է նա։

Տեղեկացվում է, որ ԿԽՄԿ-ն ԼՂ տեղահանված ընտանիքներից տարածաշրջանի իրենց գրասենյակներ ստացել է ավելի քան 2500 անհատական ​​այցելություններ և հեռախոսազանգեր, ովքեր փնտրում են իրենց հարազատներին և ցանկանում են տեղեկատվություն ստանալ նրանց մասին։

Տեսանյութն՝ այստեղ․

Ամենից շատ դիտված