Արցախից բռնի տեղահանված անձանց մոտ վերջին շրջանում խոսակցություններ են պտտվում, թե իբր «Արցախբանկի» բանկային քարտերն ու հաշիվները 2024 թվականի հունվարի 1-ից կորցնելու են իրենց ուժը և այլևս չեն գործելու։
Oragir.News-ի տեղեկություններով, նման խոսակցությունների պատճառը նաև այն է, որ արցախցիներին տրվող աջակցության համար ՀՀ Կառավարությունը ավելի նախընտրելի է համարել այլ բանկերի օգտահաշիվները։
«Արցախբանկի» լուծարման կամ վերակազմավորման լուրը շատ տրամաբանական է հնչում նաև այն տեսակետից, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը գենետիկական ատելություն ունի Արցախ բառի և արցախյան ամեն ինչի նկատմամբ։
Քաղաքացիներին հուզող հարցի պատասխանը
Oragir.News-ը փորձեց ճշտել «Արցախբանկ»-ից, սակայն մեզ խնդրեցին գրավոր հարցում ուղարկել։
Oragir.News-ը գրավոր հարցում է ուղարկել «Արցախբանկ»-ին։ Պատասխանը լինելուն պես այն կհրապարակենք։