Պայթյունի հետևանքով անհետ կորած համարվող արցախցի 14-ամյա տղայի աճյունը ԴՆԹ-ով հայտնաբերվել է
copy image url

Պայթյունի հետևանքով անհետ կորած համարվող արցախցի 14-ամյա տղայի աճյունը ԴՆԹ-ով հայտնաբերվել է

Ներքին 1 տարի առաջ - 19:18 31-10-2023
Սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին գտնվող բենզալցակայանում տեղի ունեցած ողբերգական պայթյունից 1 ամիս անց ԴՆԹ անալիզի միջոցով հայտնաբերվել է Արցախի Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղից անհետ կորած համարվող 14-ամյա Վահե Արտիկի Աբալյանի աճյունը։

«Մեր Վահեի հոգեհանգիստը վաղն է, հուղարկավորությունը՝ նոյեմբերի 2-ին»,-Oragir.News-ի հետ զրույցում ասաց Բերդաշենի բնակիչներից մեկը։

Նշենք, որ տևական ժամանակ է Վահեի հարազատները սոցիալական ցանցերում տեղադրում էին նրա լուսանկարը և գրում՝ «Օգնեք գտնենք, խնդրում ենք․․․»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին տեղակայված բենզալցակայանում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետևանքով հարյուրավոր զոհեր, վիրավորներ, ինչպես նաև անհետ կորածներ կան։