Ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի IDBank Պրեմիեր լիգայի 13-րդ տուրը։
Տուրի վերջին խաղում «Շիրակը» հյուրընկալել էր «Նոային»։ Գյումրու «Քաղաքային» մարզադաշտում կայացած խաղում հյուրերը հաղթեցին 2։0 հաշվով։ Առաջին խաղակեսում դուբլի հեղինակ է դարձել Արթուր Միրանյանը։
ՀՊԼ-ի հաջորդ՝ 14-րդ տուրի հանդիպումներն ընթանալու են հոկտեմբերի 28-ից 30-ը։