Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Մոսկվայում և Լոնդոնում ազգությամբ, համապատասխանաբար` ռուս և անգլիացի երեխաները կինոթատրոնում գնում են հայերենով լրացված տոմսեր և նայում են հայալեզու ֆիլմեր: Կարո՞ղ եք նման բան պատկերացնել: Իսկ` երազու՞մ:
Երևանում ազգությամբ հայ երեխաները «Երևան Մոլ»-ում գտնվող Կինոպարկից (KinoPark) գնում են անգլերենով լրացված տոմսեր և նայում են ռուսալեզու ֆիլմեր: Նման բան պատկերացնել պետք չէ, քանզի դա երազ չէ, իրականություն է:
Ի՞նչ իմաստ ունի հողի համար պայքարել, պատերազմել և զոհվել, եթե այդ հողի վրա ապրող մարդը պետք է օտար լեզվով խոսի, մտածի, կրթվի:
Եվ, եթե մեր երեխաները Երևանում պետք է անգլերենով լրացված տոմսեր գնեն և նայեն ռուսալեզու ֆիլմեր, ապա ավելի լավ չէ՞, որ նրանք հանգիստ և ապահով, առանց պատերազմելու և զոհվելու Մոսկվայում ու Լոնդոնում ապրեն:
ՀԳ. Լեզվի կոմիտե / Language Committee-ին այլևս չեմ դիմում: Այդ կառույցը պետք է լուծարվի: Դրանից Հայաստանն էական վնաս է կրում»: