Որոշ ընդդիմադիրներ դատավորի թեկնածուի ընտրության քննարկումը վերածեցին քաղաքական պինգպոնգի հերթական դրվագի. Հայկ Կոնջորյան

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:55 25-10-2023
Մեր որոշ ընդդիմադիր գործընկերներ դատավորի թեկնածուի ընտրության քննարկումը վերածեցին քաղաքական պինգպոնգի հերթական դրվագի և թիրախավորեցին թեկնածուներին՝ ըստ իրեն քիմքի։

Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

«Եթե միայն ռադիոյով լսեինք մեր ընդդիմադիր որոշ գործընկերների, տպավորություն կլիներ, որ Ֆեմիդան է ելույթ ունենում։ Արդարադատության կոնթողը վառ պահած խոսում էին արդարադատությունից։

Նրանք այն մարդկանց ներկայացուցիչներն էին, ովքեր տասնամյակներ շարունակ ասպատակել էին արդարադատության համակարգը։ Ընդդիմադիրները թիրախավորում են ոչ միան նրանց, ում չեն սիրում, այլև նրանց, ում սիրում են, որովհետև դեռ հարց է՝ ինչից պետք է վախենան, երբ ընդդիմությունն ինչ- որ մեկին սիրում է, կամ չի սիրում»,- նշեց նա։

Կոնջորյանի խոսքով՝ անընդունելի է դատաիրավակական համակարգը թիրախավորելը։

«ԱԺ ամբիոնից սիրելիների և չսիրելիների անուններ հնչեցնելն այն տրամաբանությամբ, որ ստացել եք հանձնարարություն պատրոնի կողմից և «պատրոն-կլիենտ» հարաբերությունները դիտարկել արդարադատության համակարգում անընդունելի է»,- նշեց նա՝ պնդելով, որ դատական համակարգը պետք է զերծ լինի բոլոր տեսակի ազդեցություններից։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում