ՀՀ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին
copy image url

ՀՀ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին

Ներքին 1 տարի առաջ - 20:20 24-10-2023
2023թ. հոկտեմբերի 23-ին «‎Առաջին ալիք» համառուսաստանյան դաշնային հեռուստատեսության եթերում թողարկված հաղորդման առնչությամբ, որի ընթացքում հնչեցվել էին վիրավորական և բացարձակապես անընդունելի արտահայտություններ Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների հասցեին, ՀՀ ԱԳՆ է կանչվել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Հանդիպման ընթացքում դեսպանին է հանձնվել համապատասխան բողոքի հայտագիր: